Միջոառման մասին

Սեպտեմբերի

29

  Կլոր սեղան  - Զբոսաշրջության հեռանկարները համայնքներում՝  հյուրանոցային հարկի կիրառում

Միջոառման մասին

Նախաբան
Հայաստանում ազգային և համայնքային մակարդակում զբոսաշրջության զարգացումը հիմնական գերակայություններից է։ Տնտեսական, մասնավորապես, զբոսաշրջության զարգացման խթանման, տեղական տնտեսության համար բարենպաստ միջավայր ձևավորելու գործիքները տեղական ինքնակառավարման մարմինների մոտ սահմանափակ են։ Բացակայում է նաև բիզնես միջավայրի հետ հետադարձ կապի ֆիսկալ գործիքները։

2017 թվականի սեպտեմբերի 7-ին Հայաստանի համայնքների միության Հանրապետական խորհուրն ընդունել էր ՀՀ կառավարությանն ուղված ուղերձ, որում նաև կոչ է արվում. «Ընդլայնել համայնքների ֆինանսական կարողությունները, մասնավորապես օրենքով սահմանված հյուրանոցային հարկի կիրառման և եկամտահարկից ուշահութահարկից մասհանումների իրականացման միջոցով, որի արդյունքում համայնքները կարող են դառնալ տնտեսական զարգացման շահագրգիռ շարժիչներ»։

Հյուրանոցային հարկի կիրառումը նաև ապակենտրոնացման ու հանրային մարմինների միջև ռեսուրսների արդարացի բաշխման հարց է։

Կլոր սեղանի նպատակը

  • Շահագրգիռ դերակատարների ներգրավմամբ քննարկել հյուրանոցային հարկի կիրառման հարցը։
  • Ապահովել համայնքների, պետության, տուրինդուստրիայի կառույցների ներկայացուցիչների միջև շահագրգիռ երկխոսությունը և համագործակցությունը։ Ստեղծել երկխոսության հարթակ ոլորտի հիմնական դերակատարների միջև։
  • Համայնքների և Հայաստանի համայնքների միության դիրքորոշումը հնչեցնել և հասանելի դարձնել բոլոր գործընկերներին։